Armenian Navy Band-ը կենդանի կատարմամբ երեք համերգ կունենա Երեւանում

11:05, 19 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Armenian Navy Band խումբը` Արտո Թունջբոյաջյանի մասնակցությամբ, սեպտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին երեք համերգ կտա «Մեցցո» դասական երաժշտության ակումբում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբից, բոլոր համերգներն էլ կհնչեն կենդանի կատարմամբ: Արտո Թունջբոյաջյանը Հայաստանի ջազային և ֆոլկլորային երաժիշտներից կազմված Armenian Navy Band խումբն ստեղծել է 1999-ին:

Անցած տարիներին խումբը շրջագայել է աշխարհով մեկ, թողարկել 5 մենահամերգային ալբոմներ եւ երկու ալբոմ` «Պլատոն» (Ռուսաստան) եւ «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» (Ֆրանսիա) ֆիլմերի համար գրված երաժշտությամբ: 2013 թվականի ապրիլին «Արմենիա» ազգային 8-րդ երաժշտական մրցանակաբաշխությունում մրցանակի արժանացավ հանրահայտ երաժիշտ, Armenian Navy Band խմբի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանը` արտերկրում հայկական երաժշտության պրոպագանդման համար:


© 2009 ARMENPRESS.am