Wikipedia-ի գերմաներեն բաժնում հանվել է Գեզի զբոսայգու հայկական անցյալի մասին տեղեկությունը

14:56, 18 Հուլիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wikipedia առցանց ազատ հանրագիտարանի գերմաներեն բաժնում Գեզի զբոսայգու մասին պատմական տեղեկությունից հանվել է այն, որ այդ տարածքում նախկինում եղել է հայկական գերեզմանատուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Wikipedia-ի թուրք օգտատերերը տարբեր փաստերով փորձել են ապացուցել, թե իբր հայկական գերեզմանատան տարածքը չի գտնվել Գեզի զբոսայգու տարածքում:

Ստամբուլի Բանգալթը թաղամասի Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատունը գործել է 1551-1939 թվականների ընթացքում: 1930-ականների վերջին թուրքական իշխանությունները հայկական գերեզմանոցի տեղում կառուցել են Գեզի զբոսայգին, ինչպես նաև Դիվան, Հիլթոն և Հայաթ հյուրանոցը, TRT ռադիոընկերության շենքը:

Թուրքիայում ծավալված հակակառավարական ցույցերի ժամանակ բարձրացվեց նաև հայկական գերեզմանատուն տասնամյակներ առաջ ոչնչացնելու հարցը: Թաքսիմում շինարարական աշխատանքների ժամանակ տարածքից հայտնաբերվեց հայկական գերեզմանատան 16 շիրմաքար:


© 2009 ARMENPRESS.am