Առեւտրատնտեսական ոլորտում հայ-ռումինական համագործակցությանը նոր թափ կհաղորդվի

20:41, 8 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպոտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ապրիլի 8-ին ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանին, Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին եւ էկոնոմիկայի նախարարության խորհրդական Դան Սիկոլեին։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից`հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ համագործակցության զարգացման համար ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, երկկողմ համաձայնագրեր են ստորագրված հնարավոր համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում:  

Կողմերը պայմանավորվել են, որ քայլեր կձեռնարկվեն երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի խորացնելու, ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու ուղղությամբ։

Նախարարների միջեւ ձեռք է բերվել համաձայնություն՝ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռումինական միջկառավարական համագործակցության հաջորդ՝ 4-րդ  նիստը, գումարել Երեւանում 2013 թվականի հունիս ամսվա ընթացքում։


© 2009 ARMENPRESS.am