Սերժ Սարգսյանը կմեկնի Բելգիա

12:07, 13 Մարտ, 2013

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահը Բրյուսելում մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:

Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:


© 2009 ARMENPRESS.am