Աշխարհի ամենատարեց կին են ճանաչել 114-ամյա ճապոնուհի Միասո Օկավային

13:07, 27 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 27-ին պաշտոնապես աշխարհի ամենատարեց կին Է ճանաչվել 114-ամյա ճապոնուհի Միասո Օկավային, հաղորդում Է «Արմենպրես»-ը: Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիրը նա ստացել Է Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայի ծերանոցում:

Օկավան իր 115-ամյակը նշելու Է մարտի 5-ին: Նա ծնվել Է կիմոնոների խանութի սեփականատիրոջ ընտանիքում 1898 թվականին: Օկավան 72 օրով փոքր Է իր նախորդից՝ Կոտո Օկուբոյից, որը 2013 թվականի հունվարի 12-ին 115 տարեկան հասակում մահացել Է Կավասակի քաղաքում:


© 2009 ARMENPRESS.am