iDitord-ն ընտրախախտումների մասին 200-ից ավելի ահազանգ է ստացել

18:06, 18 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  iDitord կայքը մինչեւ այս պահը ստացել է ընտրախախտումների մասին ավելի քան 200 ահազանգ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ծրագրի տնօրեն, ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ստացված ահազանգերի մեծ մասը վստահելի են, քանի որ դրանք իրենց հետ ունեցել են կամ տեսանյութ, կամ լուսանկար, կամ ԶԼՄ-ներն ահազանգելեւ բարձրաձայնել են կոնկրետ դեպքի մասին: «Այնուամենայնիվ, դրանք դեռեւս ճշտված չեն, քանի որ դա ժամանակ է պահանջում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի տեղեկացմամբ` հիմնական ահազանգերը վերաբերել են նրան, որ կնիքներն ընտրողների անձնագրերից շուտ են անհետանում: Ահազանգեր են եղել նաեւ ընտրողներին «ուղղորդելու» եւ «հուշելու» առնչությամբ:

«Iditord»-ի ստացած ահազանգերը հատուկ կարգով չեն ներկայացնում ՀՀ ոստիկանություն, այնուամենայնիվ, ըստ փորձագետի, նախկին օրերին արձանագրված որոշ ահազանգերի հիման վրա արդեն վարույթներ են հարուցվել:


© 2009 ARMENPRESS.am