Տինա Կանդելակին եւ Մարգարիտա Սիմոնյանը НТВ-ով կվարեն նոր «Երկաթե լեդիներ» քաղաքական շոուն

21:24, 4 Փետրվար, 2013

ՄՈՍԿՎԱ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հեռուստալրագրող Տինա Կանդելակին եւ Russia Todayհեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը միասին կվարեն նոր «Երկաթե լեդին» քաղաքական շոուն НТВ հեռուստաալիքի ուղղիղ եթերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըվկայակոչելով «Ռիա  նովոստին», հաղորդման առաջին թողարկումը եթեր կհեռարձակվի փետրվարի 17-ին: Նոր շոուն ենթադրում է «չոր բանավեճային» ձեւաչափ, որի գաղափարը պատկանում է հենց իրենց հաղորդավարներին: Եթերում նրանք քննարկելու են արդիական թեմաներ` ներկայացնելով  իրենց դիտակետը: «Երկաթե լեդիներ» հաղորդման հյուրերն են լինելու ինչպես քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ նրանց հակառակորդները:

«Քաղաքական երկխոսության մեջ հաճախ բախվում ենք զգացմունքներին: Եվ չնայած ես բավականին զգացմունքային անձնավորություն եմ, որպեսզի բարձրացնեմ քաղաքական քննարկումների մակարդակը, սակայն առաջին հերթին անհրաժեշտ են փաստեր: «Երկաթե լեդիներ»-ը հենվելու են փաստերի վրա, սակայն, իհարկե, կլինեն  նաեւ էմոցիաներ»,- ասել է Կանդելակին:


© 2009 ARMENPRESS.am