ԵԽ պատգամավորն ակնկալում է, որ ԵՄ հետ ՀՀ-ի ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ վերջնական որոշումը կընդունվի մինչեւ նոյեմբեր

20:46, 23 Հունվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵԽ-ի` Առեւտրի Միջազգային կոմիտեում Հարավային Կովկասի հարցով մշտական զեկուցող Լայմա Անդրիկիենեն ողջունել է ԵՄ հետ Հայաստանի եւ Վրաստանի բանակցությունների անշեղ առաջընթացը: Նա ակնկալում է, որ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ քաղաքական վերջնական որոշումները կընդունվեն այս տարի` մինչ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որը տեղի կունենա 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում` ԵՄ-ում Լիտվայի նախագահության օրոք:

 «Եվրախորհրդարանը լրջորեն հետեւում է ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Վրաստան բանակցություններին, որոնք ԵՄ եւ Արեւելյան գործընկերության հարգարժան անդամ երկրների միջեւ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է Լայմա Անդրիկիենեն:


© 2009 ARMENPRESS.am