Գիտնականները կարողացել են ցողունային բջիջներ ստանալ արյունից

15:21, 30 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի համալսարանի կենսաբանները մշակել են ցողունային բջիջների ստեղծման նոր մեթոդ՝ մարդու արյան բաղադրիչներից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Գիտնականների խոսքով՝ դա կարող Է դառնալ հիվանդների բուժման համար վերարտադրողական բջիջների ստացման առավել արդյունավետ եղանակը:  

Ներկայում ցողունային բջիջների մեծ մասն ստացվում Է մարդու մաշկից: Վերջերս կատարված հետազոտություններով պարզվել Է, որ այդ բջիջները կարող են ունենալ ծագումնաբանական արատներ, ինչը դրանք ոչ անվտանգ Է դարձնում փոխպատվաստման համար:    

Ցողունային բջիջները կարող են վերածվել օրգանիզմի ցանկացած հյուսվածքների բջիջների եւ կարող են օգտագործվել տարբեր հիվանդություններ բուժելիս:


© 2009 ARMENPRESS.am