«Սենդի» փոթորիկն ԱՄՆ-ում առանց էլեկտրականության է թողել ավելի քան 8 մլն մարդու

20:56, 30 Հոկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սենդի» փոթորիկն ԱՄՆ-ի արևելյան նահանգներում առանց էլեկտրականության է թողել շուրջ 8 մլն սպառողների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը:

Երևանի ժամանակով ժամը 18-ի դրությամբ ԱՄՆ-ի նահանգներում առանց էլեկտրականության են մնացել 8,114 միլիոն սպառողներ: Կանադայում, ինչպես հաղորդել է Hydro One օպերատորական ընկերությունը, փոթորկի հարվածից հետո էլեկտրաէներգիայից զրկվել են 130 հազար տներ:

«Սենդի» փոթորիկը, սկիզբ առնելով Կարիբյան ավազանի երկրներից և խլելով 60 մարդու կյանք, հոկտեմբերի 30-ի գիշերը հասել է ԱՄՆ-ի արևելյան նահանգներ: Ներկայում քամու ուժգնությունը կազմում է ժամում 105 կմ:

Վերջին տվյալներով ԱՄՆ-ում և Կանադայում փոթորկի զոհ է դարձել ավելի քան 20 մարդ:


© 2009 ARMENPRESS.am