Ամերիկյան նոր ֆոտոնախագիծը պատմում է Թուրքիայում վերջին հայկական գյուղի մասին

12:58, 15 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաթա շրջանում վերջին հայկական գյուղի` Վաքըֆլըի վերաբերյալ պատրաստվել է հատուկ ֆոտոնախագիծ «Նեղացող համայնք. Վաքըֆլը` Թուրքիայի վերջին հայկական գյուղը» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Bianet.org-ը, նախագծի հեղինակներն են ամերիկացի գրող Քարոլին Թրենդը և թուրք ֆոտոլրագրող Սաիթ Սերքան Գյուրբուզը:

Նախագիծը, որը ներկայացված է Vakıflı.com կայքում, պատմում է Վաքըֆլըի երիտասարդների և տարեցների կյանքի, անցյալի, ձեռբերումների ու կորուստների մասին:

Հաթայում գտնվող վերջին հայկական գյուղի երիտասարդները, նախընտրելով բնակվել Ստամբուլում կամ արտասահմանում, մեծամասամբ լքում են գյուղը: Վաքըֆլըում 16 տարի է, ինչ ամուսնություններ չեն եղել:  Ներկայում գյուղի բնակիչների թիվը հասել է 130-ի:


© 2009 ARMENPRESS.am