Չինաստանի ամենավտանգավոր հանցագործի մասին տեղեկություն հաղորդողին խոստանում են շուրջ 950 հազար ԱՄՆ դոլար

13:59, 13 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 13 OԳՈՍՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չինաստանի ոստիկանությունը սկսել է երկրի ամենավտանգավոր հանցագործի` 42-ամյա Չժոու Կեհուայի հետախուզությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է lenta.ru-ն: Հանցագործին կասկածում են բազմաթիվ սպանությունների մեջ, որոնցից առաջինը նա կատարել է դեռ 2004 թվականին:

Հետախուզությունը սկսվել է օգոստոսի 10-ին, երբ Կեհուան Չունցին քաղաքում կողոպուտի ժամանակ կրակել է մի կնոջ վրա, այնուհետև ապանել իրեն հետապնդող ոստիկանին: Ենթադրվում է, որ հանցագործը թաքնվում է Չունցինից ոչ այնքան հեռու գտնվող Գելեշան լեռան վրա, որի շուրջ ոստիկանները մեծ ուժեր են կենտրոնացրել: Բացի դրանից, քաղաքում Չժոու Կեհուայի նկարներով հայտարարություններ են փակցված, իսկ ճանապարհներին ոստիկանական հսկողություն է սահմանված:

Ոստիկանության տվյալներով` 2004 թվականից ի վեր Կեհուան Չինաստանի տարբեր քաղաքներում կողոպուտների ժամանակ սպանել է տասը մարդու: Հանցագործի գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություններ հաղորդողը կպարգևատրվի կես միլիոն իենով (մոտ 80 հազար ԱՄՆ դոլար): Իսկ տարբեր գերատեսչությունների կողմից սահմանված պարգևավճարը հասնում է շուրջ 850 հազար ԱՄՆ դոլարի:

Չինաստանում օրենքը մասնավոր անձանց  արգելում է հրազենի օգտագործումը, այդ պատճառով երկրում հրազենից սպանությունների դեպքերը հազվադեպ են: Այս առումով Կեհուայի գործը համարվում է աննախադեպ:


© 2009 ARMENPRESS.am