Հայերն աշխարհի ամենահավատացյալ ազգերի թվում են. Gallup International

12:03, 9 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գելափ» միջազգային սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնն անցկացրել է նոր հետազոտություն` աշխարհի 57 երկրների քաղաքացիներին դասակարգելով ըստ իրենց հավատքի:  Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը` վկայակոչելով CatholicCulture.org-ը, ընդհանուր հարցվածների 59 տոսկոսն իրեն բնութագրել է որպես հավատացյալ, 23 տոկոսը պատասխանել է, որ հավատացյալ չէ, իսկ 13 տոսկոսն ասել է, որ «երդվյալ» աթեիստ է: Հարցումից պարզ է դարձել, որ  հավատացյալների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հայաստանի, Գանայի, Նիգերիայի, Ֆիջիի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Իրաքի, Քենիայի, Պերուի եւ Բրազիլիայի ազգաբնակչության շրջանում:

«Աթեիստ» երկրներն են` Չինաստանը, Ճապոնիան, Չեխիայի հանրապետությունը, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Գերմանիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Իսլանդիան, Ավստրալիան եւ Իռլանդիան:


© 2009 ARMENPRESS.am