Հայ դիրքապահների ուղղությամբ ադրբեջանցիներն արձակել են ավելի քան 1200 կրակոց

14:22, 4 Օգոստոս, 2012

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

 


© 2009 ARMENPRESS.am