Բրիտանացի գիտնականները ձեռնամուխ են եղել կովերի «սոցիալական կապերի» ուսումնասիրմանը

18:17, 30 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները հուլիսի 30-ին ձեռնամուխ են եղել 3-ամյա հավակնոտ ծրագրի իրագործմանը՝ կովերի «սոցիալական կապերի» ուսումնասիրմանը: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բի բի սի կորոպորացիան:

  «Ծրագրի խնդիրն Է Մեծ Բրիտանիայում բարձրացնել կաթի արտադրությունը՝ կովերի համար շփման ավելի հարմարավետ պայմանների ստեղծման հաշվին»,- նշել Է հեռուստառադիոընկերությունը:

Փորձերն անցկացվում են Անգլիայի հարավ - արեւմուտքի Դեւոնի կոմսության տնտեսություններում: Յուրքանչյուր կովի հագցված Է հատուկ մանյակ: Դրանից համակարգիչներն ստանում են թվային տեղակավտություն այն մասին, թե ում հետ Է «շփվում» կովը, ինչ ձեւաչափով եւ ինչ պայմաններում: Դրա շնորհիվ մասնագետները ակնկալում են ստանալ կարեւորագույն տեղեկատվություն կովերի նախիրների «սոցիալական կառույցների» գործառության մասին:    

«Մենք գտնում ենք, որ կենդանու սոցիալական ինքազգացությունը եւ բարոյական վիճակն ազդում են օրգանիզմի հանգուցային գործառույթների, ինչպես նաեւ արտադրվող կաթի քանակի եւ որակի վրա»,- նշել Է հետազոտությունների ղեկավար պրոֆեսոր Դարեն Քրոֆտը: Նա հաղորդել Է, որ ստացված տվյալների հիման վրա կկազմվեն նախրիներ, որտեղ «առանձնյակների հոգեբանական եւ սոցիալական դիմանկարը զգալի չափով կլինի համատեղելի»:


© 2009 ARMENPRESS.am