Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Կավալայի մրցաշարի առաջատարների խմբում է

13:01, 30 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաղթել է հնդկաստանցի Սեթումարանին: Պետրոսյանը վաստակել է 5 միավոր եւ Հնդկաստանի շախմատիստներ  Շեհար Գանգուլիի, Աբջիհիթ Գուփտայի հետ կիսում Է 1-3-րդ տեղերը: Այս մասին «Արմենպրես»- ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Պետրոսյանն այս մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցն Է՝ 2661 միավորով:

Կավալայի շախմատի միջազգային մրցաշարը անց է կացվում արդեն 21-րդ անգամ, որը կազմակերպում է Կավալայի քաղաքապետարանը:


© 2009 ARMENPRESS.am