Պուտինը եւս մեկ շուն է նվեր ստացել

15:46, 28 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 28  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին շուն են նվիրել` այս անգան ակիտա-ինու ցեղատեսակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով newsru.com-ը, այս անգամ Պուտինին իրենց նվերն են ուղղել ճապոնացիները: 

Նվերը ՌԴ նախագահին է հանձնել Ակիտայի նահանգապետը, ով հույս է հայտնել, որ շունն էլ իր հերթին ռուս-ճապոնական հարաբերությունների բարելավման գործում որոշակի ներդրում կունենա: Այս կերպ ճապոնացիները ցանկացել են արտահայտել նաեւ իրենց շնորհակալությունը Պուտինին` անցած տարվա մարտ ամսին Ճապոնիայի հյուսիսարեւելյան հատվածում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Նվեր ստացած շան անունը կնքել է հենց ինքը` Պուտինը` Յումե:

Հիշեցնենք, որ ներկայում Պուտինն ունի եւս 2 շուն` լաբրադոր Քոնին եւ բուլղարական կարակաչանյան Բաֆֆին: Վերջինիս Ռուսաստանի նախագահին նվիրել էր նրա բուլղարացի գործընկեր Բոյկո Բորիսովը` 2010 թվականի նոյեմբերին Ռուսաստանի ղեկավարի` Սոֆիա կատարած այցի ժամանակ:


© 2009 ARMENPRESS.am