Նիգերիայում ծրագրում են սահմանափակել ծնելիությունը

12:23, 28 Հունիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը հայտարարել Է, որ երկրի բնակիչները պետք Է պատրաստ լինեն ծնելիության սահմանափակման մասին օրենքի ընդունմանը:

Ջոնաթանը, ընդունելով, որ այդ թեման խիստ զգայուն Է,  հայտարարել Է, թե ինքը խնդրել Է բնակչության հիմնախնդիրներով զբաղվող ազգային հանձնաժողովին լուսավորչական գործունեություն ծավալել այդ հարցում:

Նիգերիայի նախագահի խոսքով՝ խնդրահարույց են նախեւառաջ բնակչության անկիրթ խավերը. նրանց ընտանիքներում չափազանց շատ են երեխաները:   

Նիգերիայի բնակչությունը կազմում Է 160 մլն մարդ: Ըստ ՄԱԿ-ի գնահատումների՝ 2050 թվականին այդ թիվը կարող Է հասնել 400 միլիոնի:


© 2009 ARMENPRESS.am