Միսաք Մանուշյանի խմբի «վերջին մոհիկանը» պարգևատրվել է Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանով

17:27, 8 Մարտ, 2012

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայկական համայնքի ներկայացուցիչների հետ մարտի 7-ին կայացած հանդիպումից հետո Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանով պարգևատրել է Միսաք Մանուշյանի խմբի վերջին «մոհիկանին»` Արսեն Շաքարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, Շաքարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին իրեն այդ բարձր պատվին արժանացնելու համար:

«Կարծում եմ, որ Դուք եք այն գործիչը, որ, իրականում, ներկայացնում է մեր երկիրը»,- նշել է Շաքարյանը:

Արսեն Շաքարյանը 95 տարեկան է. նա Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի խմբի 22 անդամներից վերջինն է, ով դեռևս ողջ է:


© 2009 ARMENPRESS.am