2012-ի առաջին կենսաթոշակը կտրվի ժամանակին

18:19, 27 Դեկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած  տոներին` 2012-ի առաջին կենսաթոշակը կտրվի ճիշտ ժամանակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության մամլո քարտուղար Արամայիս Շահբեկյանը, հունվարի կենսաթոշակային վճարումները կիրականացվեն սկսած նոր տարվա չորրորդ օրվանից, այսինքն` հունվարի չորսից:                                                  

   «Արմենպրես»-ը տեղեկացավ նաեւ, որ «Հայփոստ»-ի բոլոր բաժանմունքները կսպասարկեն թոշակառուներին` առանց բացառության: 


© 2009 ARMENPRESS.am