Ուսխորհուրդների ղեկավարների կուսակցական պատկանելության հարցը քննարկվում է

14:17, 27 Դեկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովն ամփոփեց 2011 թ-ի  գործունեությունը դեկտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում:

«Երիտասարդությանը հուզող բազմաթիվ խնդիրներ իրենց դրական լուծումն են ստանում  տարբեր կառույցների միահամուռ ջանքերի շնորհիվ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշեց ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը: Նրա խոսքով, բուհական ուսանողական խորհուրդների նախագահների հետ Երիտասարդական ենթահանձնաժողովը մի շարք նախարարությունների ներկայացրել է առաջարկների փաթեթ է:

Մարգարյանը շեշտեց, որ դրական տեղաշարժ է իրականացվել ուսանողների` տրանսպորտային  խնդիրների լուծման հարցում: Նախատեսվող ուսանողական տրանսպորտային միջոցները  կլինեն վճարովի, բայց միաժամանակ կմեղմվի երթեւեկությունը: Անցնող տարում ենթահանձնաժողովը քայլեր է իրականացնել նաեւ երիտասարդների շրջանում  ռազմահայրենասիրական դաստիարակություն քարոզման ուղությամբ:

«Բուհերում կանցկացվեն նախնական զինվորական դաստիարակության դասընթացներ , որոնց հավանաբար կմասնակցեն նաեւ աղջիկները»,- տեղեկացրեց Մարգարյանը: Նա նշեց, որ Սլավոնական համալսարանում   արդեն  իրականացնում են քայլեր ռազմագիտության դասավանդման ուղղությամբ : Ենթահանձնաժաղովը իր գործունեության մեջ դրական արդյունք է համարում իրենց կողմից բարձրաձայված` երիտասարդական հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման հարցը, որի միջոցով դեկտեմբեր ամսին Կառավարության որոշմաբ վերստեղծվեց Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ը:

«Մենք պահնջատեր ենք երիտասարդական կազմակերպությունների շահերի, իրավունքների պաշտպանմանը»,- ասաց ենթահանձնաժողովի անդամ,  «Հայրենապաշտ» ՀԿ նախագահ Մարտին Մովսիսյանը: Նա ընդգծեց, որ  իրենց ուշադրության կենտրոնում է  նաեւ հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը, որին կնպաստի Սփյուռքի երիտասարդների համար ազգային ավիաընկերության կողմից ավիտաոմսերի սակագների մատչելիությանն ուղղված ծրագրերի իրականացումը: Մովսիսյանը շեշտեց, որ Երիտասարդական ենթահանձնաժողովը  բուհերի ուսանողական խորհուրդների հետ համատեղ տարբեր քննարկումներ  է իրականացնում:

«Բուհերում ուսանողական խորհուրդների նախագահների մեծ մասը  կուսակցական պատկանելություն ունի, քննարկել ենք եւ եկել այն եզրակացության, որ իրավիճակը ենթակա է փոփոխման»,- հավելեց Մովսիսյանը:

Տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս` բանախոսներն ընդգծեցին, որ ենթահանձնաժաղովի գլխավոր  գործառույթն է ոչ թե խնդիրներ լուծելը, այլ բարձրաձայնելը` փոխադրելով դրանք լուծման հարթություն:


© 2009 ARMENPRESS.am