ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է 306 բանաձեւը

12:15, 14 Դեկտեմբեր, 2011

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 306 բանաձեւը, որը կոչ է անում Թուրքիային հետ վերադարձնել հայերից գողացված եւ բռնագրավված  քրիստոնեական եկեղեցիները, ինչպես նաեւ դադարեցնել ճնշում գործադրել քրիստոնյա համայնքների անդամների վրա, որոնք մի ժամանակ մեծամասնություն են կազմել ներկայիս Թուրքիայի Հանրապետությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

306 բանաձեւը ներառում է 4 հիմհարար կետեր`պահանջելով դադարեցնել բոլոր տեսակի կրոնական խտրականությունները, թույլ տալ քրիստոնյաներին զբաղվել հիվանդանոցների, եկեղեցիների, աղոթատեղիների եւ այլ սրբավայրերի վերականգնողական աշխատանքներով, թույլ տալ եկեղեցիներին իրականացնել կրոնական ծեսեր, մատուցել կրթական, սոցիալական ծառայություններ, առանց սահամանափակումների: Չորրորդ կետով բանաձեւը պարտադրում է վերադարձնել քրիստոնեակական եկեղեցիները, կրոնական կրթական շինությունները, դպրոցները, հուշարձանները,  սրբավայրերը եւ այլ աղոթատեղիներ, ինչպես նաեւ շարժական գույքը (ձեռքի աշխատանքներ, ձեռագրեր, եւ այլն):


© 2009 ARMENPRESS.am