Apple-ի լոգոտիպում փոփոխություն չի լինի. Սթիվը դա չէր ուզի

16:45, 11 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունում աշխատանքի ընթացքում Սթիվը միշտ դեմ է եղել իր անձի իդեալականացմանը: «Կարծում եմ` առաջարկությունը փոփոխություն կատարելու Apple-ի լոգոտիպում չի ընդունվի, քանի որ դա հենց այդ նպատակն ունի»,- այսօր պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին` նշեց Apple Computers ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը:

«Սթիվը դեմ էր, որ իր անունը դարձնեն պաշտանմունքի առարկա: Իհարկե, ես պատասխանատու չեմ ընկերության անունից խոսել, սակայն կարծում եմ, որ լոգոտիպի աջ հատվածում Սթիվի դիմապատկերը ավելացնելու առաջարկը չի ընդունվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսի մահից հետո 19-ամյա դիզայներ Ջոնաթան Մակ Լոնգը հանդես եկավ առաջարկով` լոգոտիպի` խնձորի «կծած հատվածում» ավելացնել հիմնադրի կիսադեմը:


© 2009 ARMENPRESS.am