Յանին համերգ կտա Հայաստանում

17:34, 5 Օգոստոս, 2011

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երաժիշտ Յանին սեպտեմբերի 23-ին համերգ կտա Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց համերգի կազմակերպիչ «Invitro Production & VT Entertainment» պրոդյուսերական ընկերության տնօրենի օգնական Զառա Մարությանը, համերգը կկայանա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նրա տեղեկացմամբ' Յանիին համերգի ընթացքում կուղեկցեն սովորաբար նրա հետ հանդես եկող շուրջ 40 երաժիշտները:

«Համերգի ընթացքում կհնչեն ինչպես արդեն հայտնի եւ սիրված, այնպես էլ' նոր կատարումներ»,- ասաց Զ. Մարությանը' հավելելով, որ համերգը կտեւի շուրջ 2 ժամ: Նա նաեւ նշեց, որ տոմսերը վաճառքում կլինեն օգոստոսի տասից: Դրանք կարժենան 7-60 հազար դրամ:


© 2009 ARMENPRESS.am