Դիտավանը գազիýիկացվել է, ունի նոր գյուղապետարան
00:00, 1 Ապրիլ, 2009
ԻՋԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Գագիկ Աղբալյան): «Հայաստանե
համահայկական հիմնադրամի միջոցով վերանորոգվել եւ մարտի 31-ին շահագործման է
հանձնվել Իջեւանի տարածաշրջանի Դիտավան համայնքի գյուղապետարանը: Նորոգումից
բացի կահավորվել են նաեւ բոլոր աշխատասենյակները, կգործի խորհրդատվական
սենյակ: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 36 մլն դրամ է: Այս աշխատանքներում մեծ
դեր ունի նաեւ արգենտինահայ բարեր Արմեն Էքսերճյանը:
Երեկ Դիտավանում վերագործարկվել է նաեւ գազամատակարարումը, որին
բնակչությունը սպասել է շատ երկար: Ծրագիրն իրականացվել է դարձյալ «Հայաստանե
համահայկական հիմնադրամիե միջոցով, արգենտինահայ Արմեն եւ Նատիա
Էքսերճյանների, ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի ýինանսական աջակցությամբ:
Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա
Վարդանյանը, ծրագրի իրականցման համար ծախսվել է մոտ 45 մլն դրամ:
Ավելացնենք նաեւ, որ Դիտավանի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի
համար մարտի 31-ին արգենտինահայ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճյաններին
շնորհվել է համայնքի պատվավոր քաղաքացու կոչում, որի վկայագիրը գյուղապետ
Սեյրան Սարգսյանը նրանց է հանձնել գազամատակարարման եւ վերակառուցված
համայնքապետարանի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ:
Այսուհետեւ բարերարների անունը կկրի Դիտավանի թիվ 1 հրապարակը: