Երեւանի Ա.Շահինյանի անվան ýիզիկա-մաթեմատիկական դպրոցում ներկայացվեց «Ապահով ինտերնետ Հայաստանումե ծրագիրը

00:00, 17 Փետրվար, 2009
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանի Ա.Շահինյանի անվան ýիզիկա- մաթեմատիկական դպրոցում ներկայացվեց «Մայքրոսոýթե ընկերության եւ «Insafeե ցանցի Հայաստանի ներկայացուցիչ Մեդիակրթության կենտրոնի մշակած «Ապահով ինտերնետ Հայաստանումե ծրագիրը: Այն ինտերնետում վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակությամբ հաղորդագրությունների դեմ կիրառվող գործիքների ու սոցիալական ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերի նվազեցման հնարավորությունների ամբողջություն է: Դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին ներկայացվեցին այն բոլոր խորհուրդները, որոնք կկանխեն անձնական եւ համակարգչային տվյալների՝ այլ անձանց կողմից ապօրինի օգտագործման հնարավորությունը: «Մաքրոսոýթե ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքով, օրեցօր զարգացող աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի ու ավելի մեծ հնարավորություններ են բացում՝ միաժամանակ պարունակելով բազմաթիվ վնասակար երեւույթներ՝ սկսած «վիրուսներիցե մինչեւ «spamե հաղորդագրությունները: Այսօրվա միջոցառումը նպատակ ունի իրազեկելու առաջին հերթին դպրոցականներին՝ զերծ մնալու իրենց անձնական տվյալները համացանցում տեղադրելու մտադրությունից: Ներկայացվող ծրագիրը պարունակում է խորհուրդներ եւ զգուշացումներ, թե որ դեպքում հատկապես տեղեկություն կորզելու ռիսկեր կան: Ընկերության ունեցած տվյալներով, աշխարհում օրական 200 մլրդ նամակ է շրջանառվում, որի 95 տոկոսը կազմում են «spamե-երը: Հայաստանում ընկերության ունեցած տվյալներով բնակչության մոտ 10 տոկոսն է ինտերնետ օգտագործում: Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանի տեղեկացմամբ, հայերենով այժմ պատրաստվում է ինտերնետային կայք, որտեղ անցանկալի բովանդակությամբ կամ տեղեկատվություն կորզելու հնարավորությունից խուսափելու համար ծրագրային եւ հմտությունների տարբեր գործիքներ են ներկայացված: Կան նաեւ բազմապիսի խորհուրդներ ոչ միայն դպրոցականների, այլեւ ուսուցիչների, ծնողների եւ առհասարակ ինտերնետից օգտվողի համար: Նա նշեց, որ ոչ պատշաճ բովանդակություն ունեցող նամակները պիտակավորված են լինում, բայց հաճախ դրանք անհնար է լինում տարբերել «spamե-ից, «phishingե- ից կամ այլ տեսակի անցանկալի երեւոյթներից: Դրանց հիմնական նպատակը ինýորմացիա կորզելն է տվյալ անձի համակարգչից: Սա վերաբերում է հատկապես բանկային հաշիվները նշել պահանջող նամակներին, որտեղ շատ նեղ անձնական տվյալների տեղադրման տողեր կան: Նշենք, որ Հայաստանն այս տարի միացել է Ինտերնետի ապահով օգտագործման համաեվրոպական «Insafeե նախաձեռնությանը: Փետրվարի 10-ին արդեն 6-րդ տարին նշվել է ապահով ինտերնետի օրը, որի կապակցությամբ Մեդիակրթության կենտրոնն անցկացնում է իրազեկման սեմինարներ: Տարվա ընթացքում կենտրոնի աշխատակիցները կայցելեն նաեւ այլ դպրոցներ նմանատիպ միջոցառումներ անցկացնելու նպատակով: Աշխարհի խոշորագույն 17 ինետերնատյին ընկերություններ, այդ թվում՝ «Microsoft Europeե, «Artoե, «Beboե, «Dailymotionե, «Facebookե, «Giovani.itե, «Google/YouTubeե, «Hyvesե, «Myspaceե, «Nasza-klaza,plե, «Netlogե, «One.ltե, «Skyrockե, «StudiVZե, «Sulake/Habbo Hotelե, «Yahoo! Europeե, «Zap.luե կազմակերպություններ այս տարի փետրվարի 10-ին ստորագրել են համաձայնագիր՝ օգտվողներին ինտերնետային անվտանգ միաջավայր տրամադրելու, ռիսկերից խուսափելու հնարավորություն տալու վերաբերյալ: Ակնկալվում է, որ 2012 թ-ին Եվրոպայում սոցիալական ցանցերից օգտվողների թիվն ավելի քան կրկնապատկվի՝ գերազանցելով 107 միլիոնի շեմը:

© 2009 ARMENPRESS.am