Կոտայքի մարզի Ալափարս գյուղում վերաօծվել է 19-րդ դարի Սբ.
Աստվածածին եկեղեցին
00:00, 10 Մայիս, 2007
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կոտայքի մարզի Ալափարս գյուղում մայիսի 9-ին
վերաօծվել է Սբ. Աստվածածին եկեղեցին (1891թ.): Օծումը կատարվել է Գարեգին Բ.
Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել
եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Կոտայքի թեմի
լրատվական բաժնից, օծման արարողությանը մասնակցել են բարերարը՝ Կոտայքի
մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ում միջոցներով վերանորոգվել է եկեղեցին,
կառավարության ներկայացուցիչներ, մարզային ու քաղաքային իշխանության
ներկայացուցիչներ:
Գարեգին Բ հայրապետի բարձր հրամանով Առաքել սրբազանը մարզպետ Կովալենկո
Շահգալդյանին պարգեւատրել է Հայ եկեղեցու բարձր պարգեւով` Սբ. Ներսես Շնորհալի
շքանշանով: