Podcast ՍոցUp․ ՀՊՏՀ-ն առաջիկայում կկազմակերպի աշխատանքի հերթական տոնավաճառը

11:30, 10 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն առաջիկայում կկազմակերպի աշխատանքի արդեն հերթական տոնավաճառը։

«Արմենպրես»-ի  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում բուհի Կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը նշեց, որ աշխատանքի տոնավաճառը կազմակերպվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ։

8D1A9642.JPG (516 KB)

«Սա բավականին լայնամասշտաբ միջոցառում է մեր համալսարանում, որովհետև հյուրընկալում ենք հայաստանյան լավագույն գործատուներին, ինչպես պետական հատվածի, այնպես էլ մասնավոր։ Մեր նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ և՛ մասնակիցների, և՛ աշխատանքի տոնավաճառի արդյունքում աշխատանք գտածների թվի առումով բավականին լավ արդյունքներ կան»,-հավաստիացրեց Վարդանյանը՝ մանրամասնելով, որ նախորդ տարվա տոնավաճառին մոտ 5000 մասնակից է եղել։ Արդյունքում նույն օրը շուրջ 30 մասնակից կարողացել է աշխատանք գտնել։

Այս տարի ՀՊՏՀ-ի բակում նախատեսված աշխատանքի տոնավաճառին ներկայացվելիք թափուր աշխատատեղերի ցանկն ընդգրկուն է։ Մեր զրուցակցի հավաստմամբ՝ այն չի սահմանափակվի միայն մասնագիտական որակավորում պահանջող թափուր աշխատատեղերով, իսկ տոնավաճառը բաց է բոլոր աշխատանք փնտրողների համար, այդ թվում՝ մարզերի բնակիչների։

Մանրամասները՝ Podcast-ում

Վան Նովիկով


© 2009 ARMENPRESS.am