Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

13:43, 7 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 21-ը՝ վիրավորվել Չինաստանի հարավ-արևմտյան  Յուննանի նահանգի հիվանդանոցներից մեկում դանակով հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Xinhua գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով կեսօրին Չժենսյունի գավառում: Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից։

Դեպքի մանրամասնությունները պարզվում են, կատարվում է հետաքննություն:


© 2009 ARMENPRESS.am