«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է

19:15, 4 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրը եզրափակվեց «Նոա»-«Ալաշկերտ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Նոա»-ն երկու գնդակ ուղարկեց «Ալաշկերտ»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Նոա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը: «Նոա»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Միլկովիչը:

Այս տուրից հետո «Նոա»-ն կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է (71 միավոր) և երկրորդ տեղում գտնվող «Փյունիկ»-ից առաջ է մեկ միավորով:  68 միավոր ունի «Արարատ-Արմենիա»-ն:


© 2009 ARMENPRESS.am