ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը

19:40, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերտին, Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին,  Քաղաքականության և շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի համակարգող Քեթի Լարոկին, հետազոտական ավագ վերլուծաբան Մայք Սմելցերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների, մամուլի և ինտերնետի ազատության հարցերը:

Արձանագրվել է, որ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են առկա խնդիրները և մարտահրավերները, մասնավորապես՝ ժողովրդավարության նկատմամբ իրականացվող հիբրիդային հարձակումները և դրանց դիմագրավելու գործիքակազմը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը և համագործակցել՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am