Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով

12:28, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 20 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել մայիսի 3-ի առավոտյան Պակիստանի հյուսիսային Գիլգիթ Բալթիստանի շրջանում միջքաղաքային ավտոբուսի՝ լեռնային կիրճն ընկնելու հետևանքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պակիստանյան Geo News պարբերականը հաղորդում է, որ 38 ուղևորներ տանող ավտոբուսը Կարակորամի խճուղով մեկնում էր Ռավալպինդիից Գիլգիթ։ Ոստիկանության նախնական վարկածով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի պատճառով մեքենան ընկել է խոր կիրճը։

Վիրավորները, որոնցից հինգը ծայրահեղ ծանր վիճակում են, տեղափոխվել են հիվանդանոց։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:


© 2009 ARMENPRESS.am