ԱՊՀ երկրների դեսպանները Հանոյում ծաղկեպսակներ են դրել Զոհված հերոսների հուշարձանին Հաղթանակի օրվա առթիվ

14:46, 2 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների դեսպանները Հանոյում ծաղկեպսակներ են դրել Վիետնամի առաջին նախագահ Հո Շի Մինի դամբարանին և Զոհված հերոսների հուշարձանին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի, Հարավային Վիետնամի ազատագրման և երկրի միավորման 49-րդ տարեդարձի և Դիենբիենֆուի ճակատամարտում հաղթանակի 70-րդ տարեդարձի առթիվ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ըստ հրապարակման՝ մայիսի 2-ին Վիետնամում ՌԴ դեսպանության նախաձեռնությամբ կայացած արարողությանը մասնակցել են Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանը, Ռուսաստանի դեսպան Գենադի Բեզդետկոն, Բելառուսի դեսպան Վլադիմիր Բորովիկովը, Ղազախստանի դեսպան Կանատ Թումիշը և Ադրբեջանի դեսպան Շովգի Մեհթիզադեն։

Ինչպես նշել է Վիետնամի Հո Շի Մինի դամբարանի գործերի կառավարման պետական ​​կոմիտեի նախագահ, դամբարանի պահպանության գնդի հրամանատար գեներալ-մայոր Ֆամ Հայ Չունգը, նշված հաղթանակները հիշատակի մեծ օրեր են Վիետնամի, նախկին Խորհրդային Միության և ամբողջ աշխարհի ժողովուրդների համար:


© 2009 ARMENPRESS.am