ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին

10:56, 2 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ մայիսի 1-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի եւ հանձնախմբի անդամ Ջիմ Կոստայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Կոնգրեսականները հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին:

Կարևորել ենք ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Քննարկվել է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»,- գրել է պատգամավորը:

Հանդիպմանը մասնակից հայ խորհրդարանականներն են եղել Արման Եղոյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Կոնջորյանը, Սարգիս Խանդանյանը: Ներկա է եղել նաև ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպան Լիլիթ Մակունցը

 


© 2009 ARMENPRESS.am