«Բորուսիա»-ն նվազագույն հաշվով հաղթել է ՊՍԺ-ին. ՉԼ

09:00, 2 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ կիսաեզրափակիչի հերթական հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունելով Ֆրանսիայի չեմպիոն ՊՍժ-ին` առավելության հասավ նվազագույն հաշվով: Գերմանական թիմի կազմում աչքի ընկավ Նիկլաս Ֆյուլկրուգը:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին:

Նախօրեին կայացած կիսաեզրափակիչում` «Բավարիա»-«Ռեալ», գրանցվել էր ոչ-ոքի` 2:2 հաշիվ:

 


© 2009 ARMENPRESS.am