Կիրանցում վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության ծառայողներ

01:19, 27 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության երկու ծառայողներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳ նախարարությունից, ըստ նախնական տվյալների՝ ծառայողները վնասվածքները ստացել են քաղաքացիների կողմից քարերով և փայտերով հարվածելու հետևանքով: 

Վնասվածքներ ստացած ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում:


© 2009 ARMENPRESS.am