Բռնցքամարտիկ Արթուր Սահակյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է
21:52, 25 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Արթուր Սահակյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 60 կգ քաշային կիսաեզրափակիչում Արթուր Սահակյանը ուժերը չափեց Բուլղարիայից Ռադոսլավ Ռոսենովի հետ:
Սահակայնը զիջեց և դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր:
© 2009 ARMENPRESS.am