Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում

19:05, 19 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 13:16-ին ահազանգ է ստացել Գորիս քաղաքի Սաթյան փողոցի առաջին նրբանցքի տներից մեկի մոտակա ժայռից  քարաթափման վտանգի մասին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 10 խմ ծավալով)։

 


© 2009 ARMENPRESS.am