Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին

19:27, 18 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ոստիկանությունը Սուրբ Պետրոսի հրապարակից ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Ձերբակալության պահին Մոյսես Թեջադայի մոտ 3 դանակ է եղել:

Նա Նյու Յորքի բանտային ծառայության հետաքննչական բաժանմունքի կողմից ամենափնտրվող անձանց թվում է: Տղամարդը դատապարտված է կողոպուտի և առևանգման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am