Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր

18:38, 18 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է այս տարվա փետրվարին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով գերմանական ընկերության պատվիրակության այցը Հայաստան և կարևորել վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը մեր երկրում:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են ՀՀ կառավարության և Fichtner ընկերության միջև հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարությունների հետ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով: 


© 2009 ARMENPRESS.am