Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցված են. NBC News

12:38, 17 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի պատանդների ազատ արձակման և հրադադարի շուրջ բանակցություններն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև գրեթե սառեցված են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին  հայտնել է ամերիկյան NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին իրազեկ դիվանագետի:

«Այս պահին հրադադարի և ՀԱՄԱՍ շարժման կողմից իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները գրեթե սառեցված են,- հաղորդել է հեռուստաալիքը։

Նշվում է, որ բանակցությունները փակուղի են մտել Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատճառով։

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am