Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժանքներ է անցկացրել ԿԺԴՀ-ի սահմանի մոտ

12:35, 17 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության զինված ուժերը մարտական հրաձգությամբ վարժանքներ են անցկացրել ԿԺԴՀ-ի հետ սահմանի մերձակայքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել են բանակի և ծովային հետևակի կորպուսի ներկայացուցիչները։ Զորավարժություններին մասնակցել է 430 զինծառայող, ներգրավվել է 30 միավոր տեխնիկա։

Հարավկորեական կողմը նշել է, որ զորավարժությունների նպատակը բանակի և ծովային հետևակի կորպուսի գործողությունների ներդաշնակության ապահովումն է։

 

 


© 2009 ARMENPRESS.am