Աստղիկ Մելքոնյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ

21:51, 12 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աստղիկ Խաչատուրի Մելքոնյանն ապրիլի 12-ից նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշման մեջ նաև նշվում է, որ Աստղիկ Մելքոնյանն ազատվել է նույն վարչության   պետի տեղակալի պաշտոնից։


© 2009 ARMENPRESS.am