Ավտովթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, կան վիրավորներ. ՀՀ ՊՆ
19:27, 12 Ապրիլ, 2024ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ի ժամը 15:25-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:
Ըստ աղբյուրի՝ տվյալներն այս պահին ճշգրտվում են:
Նշվում է, որ պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
© 2009 ARMENPRESS.am