Երթևեկության կազմակերպման փոփոխություն Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում
14:11, 28 Մարտ, 2024ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվի գծանշում:
© 2009 ARMENPRESS.am