2027 թվականի Եվրոպական ամառային խաղերը կկայանան Ստամբուլում
11:56, 28 Մարտ, 2024ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ամառային խաղերը 2027 թվականին կկայանան Թուրքիայում՝ Ստամբուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Եվրոպական օլիմպիական կոմիտեն: Ստամբուլը ոչ մի հատուկ մարզակառույց չի ստեղծի խաղերի համար և կօգտագործի առկա ենթակառուցվածքները:
Եվրոպական այդ խաղերի մի շարք մարզաձևեր կլինեն վարկանիշային 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար:
Առաջին Եվրոպական խաղերը կայացել են 2015 թվականին:
© 2009 ARMENPRESS.am