Արարատի մարզի Արևաբույր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

21:58, 21 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 21-ին, ժամը 16։04-ին տեղեկություն է ստացել, որ Արևաբույր գյուղի Խորենացի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 16:50-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:


© 2009 ARMENPRESS.am