Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն

23:48, 14 Փետրվար, 2024

ՍՈՖԻԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում Սահակյանը մեկ մոտեցմամբ դարձավ այս վարժության ոսկե մեդալակիր` գլխավերևում պահելով 171 կգ: Երկամարտի 311 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ ոսկե մեդալակիր:

Մինչ այս Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել էր Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Վարվառա Հայրապետյան


© 2009 ARMENPRESS.am