Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի հայերին. Սնուփ Դոգ

10:28, 5 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը, որը շուտով համերգով է հանդես գալու Հայաստանում, գրառում է կատարել Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում ապրող հայերի մասին, բոլորին ուժ մաղթել:  

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռեփերը գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում:

«Իմ սիրելի հայ ժողովուրդ, ես մտածում եմ ձեր մասին և իմ սերն եմ ուղարկում բոլոր հայերին Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում: Ես բերում եմ սեր ու խաղաղություն  և ուժ եմ մաղթում բոլորին: Ես գալիս եմ, սեպտեմբերի 23-ին»,-նշել է Սնուփ Դոգը:

View this post on Instagram

A post shared by snoopdogg (@snoopdogg)

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է (մոտ 6 միլիոն դոլարհատկացրել աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։  Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում:

 


© 2009 ARMENPRESS.am