Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները

11:25, 1 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 9-16-ը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին կինոփառատոնի մամուլի գրասենյակից։ 

Միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։  

2023-ին նշվում է Հայ կինոյի 100-ամյակը, և փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կունենա թե՛ իր հոբելյանին, թե՛ կինոյի։

Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։

 


© 2009 ARMENPRESS.am